Կանանց գաղութ տանող ճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի.shamshyan.com

shamshyan.com– փոխանցմամբ,այսօր, հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակից դեպի Մայակովսկի գյուղ տանող ճանապարհի սկզբնամաս, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արամուս գյուղի բնակիչ 54-ամյա Սուրեն Համբարձումյանն էր, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։

Ոստիկանները նշված խաչմերուկում հայտնեբերել են նրա վարած Opel մակնիշի 35 OA 360 համարանիշի ավտոմեքենան, որը նա շահագործում էր որպես տաքսի։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով