«Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք, մնաք բարով…». Ինքնասպանություն Երևանում. Shamshyan.com

Загрузка...

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 29-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, Ռ. Ք.-ն է: Մինչ տեղում աշխատում էր դատաբժիշկը, ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նամակ, որում գրված է եղել.

«Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք: Ես իմ զավակներից գոհ ու շնորհակալ եմ: Չեմ դիմանում ցավերին: Գոհ եմ նաև հարևաններիցս, ինձ վերաբերվել են հարազատ մոր պես: Մնաք բարով, ձեզ սիրող մամա», որի կողքին գրված է նաև 28.06.2019թ.: Դատաբժշկի նախնական եզրակացութհան համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և ձեռագրաբանական:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...