«Դատաիրավական բարեփոխումները, անցումային արդարադատատության և վեթթինգի մասին խոսակցությունները անուղղակի ճնչման գործիքակազմեր են».Գարեգին Պետրոսյան

Загрузка...

Դատաիրավական բարեփոխումները, անցումային արդարադատատության և վեթթինգի մասին խոսակցությունները անուղղակի ճնչման գործիքակազմեր են, որոնք կոչված են վերհաստատելու Փաշինյանի հռչակած «Ինչի կա՞ Հայաստանում այդպիսի դատավոր, որն ինձ ասի`չէ» սկսզբունքի անառարկելիությունը:

Խորը մտորումներ պետք չեն այս հանգամանքն արձանագրելու համար, պարզապես համարձակություն է պետք բարձրաձայնելու, որ «գլխավերևում ճոճվող մահակի» ազդեցությամբ երկրում ձևավորվում է նոր տեսակի «գրպանային» արդարադատություն:

Ե՞րբ սկսեցին խոսել անցումային արդարադատության ու վեթթինգի կիրառման անհրաժեշտության մասին, այն բանից հետո, երբ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու` Փաշինյանի համար ոչ հաճելի որոշում կայացվեց: Դատարանների մուտքերն ու ելքերը փակելու ակնհայտ հակասահմանադրական քայլին հաջորդեց «ճնշիչ մահակների» անհապաղ գործադրմանն առնչվող խոսակցությունները: Դրանց գումարվեց նաև Սահմանադրության և ՍԴ-ի նկատմամբ գործդրվող ոտնձգությունները: Այստեղ էլ որպես ճնշման գործիք ծառայեցվեց Վահե Գրիգորյանն ու կամայական ինքնահռչակման հանգամանքը:

Այս ամենն ավելի շատ «ժողընտիր» իշխանության նյարդային ջղաձգության արդյունք էր և նաև անուղղակի սպառնալիք Վերաքննիչ դատարանին: Բայց երբ վերաքննիչ դատարանը կայացրեց «հաճելի» որոշում և Ռ. Քոչարյանը նորից կալանավորվեց, անմիջապես մոռացվեց և՛ անցումային արդարադատությունը և՛ վեթթինգի ներդրման անհրաժեշտությունը, ՍԴ անդամները «դարձան» դատավորներ, Վ. Գրիգորյանի ինքնահռչակումը «չեղարկվեց», վարչապետն էլ խոսեց Սահմանադրության հանդեպ տածած իր «բարձր հարգանքի» և նրա նորմերի անշեղորեն կատարման անհրաժեշտության մասին:

Սահմանադրական ճգնաժամի մասին խոսակցություններն էլ աստիճանաբար դուրս են մղվում օրակարգից և տպավորություն է առաջանում, որ վերջին 30 տարիների միակ պրոբլեմը Հայաստանում հանրային կյանքի բոլոր ոլորտներում ամենամեծ աճն արձանագրած Ռ. Քոչարյանն է:

Քաղաքագետ   Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...