Փաշինյանը շարունակում է զավեշտալի հայտարարությունների շարքը:
Ըստ նրա՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, միջնորդություն ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, միջամտել է դատական գործընթացին:
Փաշինյան, եթե քեզ թվում է՝ մարդիկ հիշողության կորուստ ունեն, չարաչար սխալվում ես:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դու էիր ԱԱԾ-ով սպառնում, դու էիր հրապարակավ հայտարարում, որ մարտի 1-ը բացահայտված է, դու էիր ասում՝ կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի, ուզում եմ տեսնեմ էդ ով ա, դու էիր ընդդիմախոսներին ասֆալտին փռելու կոչ անում, դու էիր դատարանները շրջափակելու ապօրինի կոչեր անում:
Մեծն Մաթևոսյանն ասում էր՝ մարդն ու անասունը իրարից տարբերվում են հիշողությամբ:
Մեր հիշողությունը տեղն է: Եվ հերիք է մարդկանց թյուրիմացության մեջ գցես և քո արած սխալներն ուրիշի վրա բարդես:
Էդուարդ Շարմազանով
Նմանատիպ նորություններ:
ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ կապված իրադարձության վերաբերյալ գրառմանս․ Աբրահամյան
Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո
2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաշխանակա...