Աշխատավարձի այսպես կոչված բարձրացման մասին:
Կրկին անգամ փորձ է արվում փրկել կառավարության գահավիժող վարկանիշը:
Նվազագույն աշխատավարձ գրեթե չեն ստանում պետական համակարգում,այն ստանում են կամ իբր ստանում են մասնավոր հատվածում:
55.000 -ի հարկ են մուծում տնտեսվարողները ,այսինքն գրանցում են այդքան ,բայց իրականում կարող են տալ ավել իհարկե:
Հիմա էս 55.000 -ի փոխարեն այդ նույն տնտեսվարողները 68.000-ի հարկ են մուծելու իրենց աշխատողների համար և վերջ:
Սա չի վերաբերվում աշխատավարձների ուղիղ բարձրացմանը և սա ֆեյք թեմա է:
Արդյունքում փողի ավելացում չկա,տնտեսվարողի հարկային բեռը մեծացավ ,120.000 ստացողը էլի կստանա նույն չափ:
Կարևորը վերնագրերը լավն էին մի քանի հազար միամիտ մարդ էլ երևի հավատաց ,որ գոնե 10 000 դրամով իր կյանքը կլավանա:
Եվ վերջում նույնիսկ , եթե հրաշքով 10-15 000 դրամով էլ բոլորի աշխատավարձը բարձրանա,գների բարձրացումը թույլ չի տա ,որ մենք զգանք այդ ավելացումը:
Լապշա կամ մակարոնեղեն մի գնեք այն անվճար այսօր ձեզ«բաժանվեց»