«Պատերազմող երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը միջազգային հարթակներում արդեն որերորդ ելույթի ընթացքում չի խոսում Արցախից».Հայկ Մամիջանյան

Պատերազմող երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը միջազգային հարթակներում արդեն որերորդ ելույթի ընթացքում (Բիշքեկ, ՈՒֆա) չի խոսում Արցախից. ոչ թե քիչ է խոսում, այլ ՉԻ ԽՈՍՈՒՄ։

Մեկդ էտ տղային ասեք, որ ինքը մեր տուրիզմի կոմիտեի ղեկավարը չի, ոչ էլ մեր Քիմ Քարդաշյանը, որը իր գոյությամբ կամ գործուղումներով տուրիզմ զարգացնի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետո էլ մի քանի օր առաջվա Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ զարմանում է, որ ԱԽ-ում արխիվային նյութեր կամ իր ասած «ինստիտուցիոնալ հիշողություն» չկա։ Էտ ո՞նց եղավ, որ ԱԱԾ-ում կա, ԱԳՆ-ում կա, իսկ ԱԽ-ում չկա։ Կարողա՞ հանկարծ ոմն խելացի ու հայրենասեր մարդ դրանք պահել է, որ դիլետանտի ձեռքերում չհայտնվեն։

Չնայած, ինչի՞ եմ զարմանում. իշխանափոխությունից հետո մեր հերոսը մտել է Նիկոլ Փաշինյանի մոտ եւ, ինչպես եւ բոլոր «հեղափոխությունից հետո որեւէ պետական պաշտոնի չեմ հավակնելու» ասողները, սկսել պաշտոնի բազառ։ Ուզել է ոչ ավել, ոչ պակաս էկոնոմիկայի նախարարությունը, բայց քանի որ այն ժամանակ այդ պորտֆելը արդեն խոստացված էր Դաշնակցությանը՝ նեղսրտելով ասել է. «Լավ, դե ուրեմն Անվտանգության Խորհրդի քարտուղար»։
Հասկանու՞մ եք, իրան մեկ էր… Մենակ թե պետական համարներ, ծառայողական մեքենա ու դե ուրիշ արտոնություններ, որոնց մասին զուտ տղամարդկային սոլիդարությունից ելնելով չեմ խոսում։
Հարգելիներս, աշխատել սովորեք
ՀԳ
Մի դրվագ էլ պատմեմ ՝ на десерт։
Բոլորս գիտենք, որ Արմեն Գրիգորյանը աշխատել է Transperency International-ում։ Մի փակ հանդիպման ժամանակ ՌԴ բարձրաստիճան սպա ընկերոջս հարցրել է, թե ոնց է ընկերս վերաբերվում այդ փաստին։ Ընկերս, ինչպես եւ վայել է նորմալ քաղաքացու, սկսել է պաշտպանել մեր ոչ բարով պաշտոնյային։ Դրան ի պատասխան հնչել է մեկ հարց. «ՀՀ-ն տիրապետու՞մ է ՌԴ ռազմական եւ պետական որոշ գաղտնիքների»։ Ստանալով դրական պատասխան ռուս սպան ասել է. “Ну вот и не удивлятесь…”
Գոնե մի քիչ ռուսների հետ աշխատած մարդը կհասկանա, որ դա վատագույն բառերն են, որ կարելի էր իրենցից լսել այս հարցով։
Մի խոսացրեք էլի ինձ…

Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով