Այսօր լրագրողները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե մտավախություն չունի՞, որ իրեն կձերբակալեն:
Ծառուկյանը հարցից բորբոքվեց. «Դու մի հատ հասկացի՝ ինչ ես խոսում, դատարկ-դատարկ խոսում ես, թեման փակեցինք»:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Լրագրողը Ծառուկյանին հորդորեց չվիրավորել իրեն, սակայն ԲՀԿ նախագահը նորից պնդեց, որ չի կարելի այդքան դատարկ հարցեր տալ:
«Հարգել ենք օրենքը, ինչ-որ պետք է՝ ուղարկել ենք: Ի՞նչ կա դատարկ ամեն օրը հավաքվելու, ի՞նչ եք գտել ասելու, մի քիչ ռեալ բաներից խոսացեք, անհարմար ա: Դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, Ծառուկյանն ամեն ինչ կատարում ա: Լարված եկել ես էստեղ, թույլ չես տալիս մարդ իր միտքն ավարտի: Ոչ թե լարված, այլ հանձնարարություն ստացած ես եկել»,- շարունակեց իրեն հատուկ ոճով կշտամբել լրագրողին Գագիկ Ծառուկյանը:
Նմանատիպ նորություններ:
ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ կապված իրադարձության վերաբերյալ գրառմանս․ Աբրահամյան
Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո
2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաշխանակա...