Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր է նշանակվել ոչ լեգիտիմ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, այսինքն՝ ոչ լեգիտիմ դատավոր է: Եվ ոչ լեգիտիմ դատավորը երկրի սահմանադրական կարգը ոտնակոխ անելով իրեն այսօր հռչակեց ՍԴ նախագահ, ու մեր սահմանադրական կարգի պահապան երաշխավորը՝ մեր ոչ լեգիտիմ նախագահը, իհարկե կրկին կլռի այդ մասին:
Ես բազմիցս արդեն ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը վնաս է տալիս մեր պետությանը և 3-րդ Հանրապետության պատմության մեջ կմնա որպես ամենաչսիրված ղեկավար, բայց կա մեկը, ում տված վնասը իրականում շատ ավելին է, քան Փաշինյանինը: Այդ մարդը Արմեն Սարգսյանն է, ով պարզապես զրոյացրեց նախագահի դերը մեր երկրում: Նա փչացրեց նախագահի ինստիտուտը, նա իր թուլությամբ և անկարողությամբ ստեղծեց պատկերացում, որ նախագահը մեր երկրում ոչինչ չի կարող անել, նախագահը նույնիսկ ի զորու չէ պաշտպանել սահմանադրական կարգը: Նրա ձևավորած այդ պատկերացումը ցավոք կարող է տարածվել նաև հաջորդ նախագահների վրա:
Արմեն Սարգսյանը մեր պատմության մեջ կմնա որպես երկրի նախագահի ինստիտուտը արժեզրկած մարդ: