Daily Archives: 17.06.2019

Telegram-ում գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների ալիքը

ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների «Telegram» ալիքը: «Հարգելի՛ աջակիցներ, գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Բաժանորդագրվեք ալիքին հետեվյալ հղումով »,– նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։  

10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա. Արցախում զորավարժություններ են մեկնարկել

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի… Կարդալ ավելին »

Վենետիկում այսօր Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դստեր՝ Բեթիի հետ: Ըստ տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի հարսանիքը կայանալու է Իտալիայի Վենետիկ քաղաքում: Այն արդեն հասցրել է որակվել որպես տարվա ամենասպասված հարսանիք, թեև զույգը փորձում է գաղտնի պահել մանրամասները:    

Ստերի բաստիոններ ստեղծողները սովորաբար դառնում են քաղաքական «բոմժեր»․Բենիամին Մաթևոսյան

Ստերի բաստիոններ ստեղծողները սովորաբար դառնում են քաղաքական «բոմժեր» Եթե հիշում եք, իշխանափոխությունից հետո էյֆորիայի շրջանում Աննա Հակոբյանն առաջարկ էր արել բոլոր նրանց, ովքեր ազատ բնակարան ունեն, այդ բնակարաններն անվճար տրամադրեն կարիք ունեցողներին: Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է այն ՀԴՄ-ի ստատուսի նման մի ստատուս էլ գրի ու պատմի մեզ, թե քանի հոգի է հետևել տիկին… Կարդալ ավելին »

Աղքատներին ավելի կաղքատանան, իսկ հարուստները կհարստանան․ հայտարարություն

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել․որում ասվում է․ «ՀՀ ԱԺ-ին ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի (այսուհետ տեքստում՝ Նախագծեր) հիմնական նպատակներն են հայտարարված ազգային տնտեսության մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաեւ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը: Իսկապես Նախագծերով լուրջ… Կարդալ ավելին »

Ովքե՞ր են իրականում ղեկավարում Հայաստանը. Alternativ.am

Alternativ.am-ը գրում է․ Հայտնի է, որ մայիսի 19-ին՝ ժամը 18։33-ին, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Վաղը` ժամը 12:00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։Նույն օրը՝ երեկոյան, 168.am-ի հաղորդած տեղեկատվության համաձայն, Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Հայաստանում Եվրամիության հանձնակատար Պյոտր Սվիտալսկին մասնավոր հանդիպում էին ունեցել Հյուսիսային պողոտայի «Լա… Կարդալ ավելին »

ՏՄՊՊՀ նորընտիր նախագահը կադրային ջարդ է սկսել․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «հնի» ու «նորի» կռիվ է: Ըստ որոշ լուրերի՝ գրեթե 1 ամիս առաջ հանձնաժողովի նախագահ ընտրված Գեղամ Գևորգյանը կադրային ջարդ է սկսել և բացահայտ հայտարարում է, թե բազմաթիվ մարդկանց խոսք է տվել աշխատանքի տեղավորել իրեն վստահված կառույցում: Եվ քանի որ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հիմնականում քաղծառայողներ են, երկարատև աշխատանքային փորձ… Կարդալ ավելին »