Daily Archives: 11.06.2019

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. օձի խայթոցից ինքնազգացողությունը վատացած 47-ամյա տղամարդը ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ, որտեղից օձի խայթոցից ինքնազգացողությունը վատացած մի տղամարդու տեղափոխել է Գորիսի հիվանդանոց, սակայն ճանապարհին տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գորիսի… Կարդալ ավելին »

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նույն օրը Նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության… Կարդալ ավելին »

Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից.NEWS.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հունիսի 11-ին ստորագրած  հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:Այդ մասին NEWS.am–ին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։ Հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Մարզպետները դարձյալ պարգեւատրել են իրենց. Hetq.am

Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է Hetq.am-ը։ Չկան հստակ չափորոշիչներ, թե ինչի հիման վրա եւ ինչ չափով, ինչպես են պարգեւատրվում աշխատակիցները: Ստորեւ ներկայացնում ենք Տավուշի եւ Լոռու մարզպետարանի աշխատակիցների պարգեւավճարներին: Տավուշի մարզպետարանի 101 աշխատակիցներ ստացել են եռամսյակային պարգեւավճար: Պարգեւավճար չստացած աշխատակիցներ չկան: Եռամսյակի կտրվածքով Տավուշի մարզպետարանի պարգեւատրման ընդհանուր գումարը… Կարդալ ավելին »

Արցախի Հանրապետության կառավարությունը հերքում է

Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները չի համապատասխանում իրականությանը: ԱՀ պետական նախարարի աշխատակազմը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է սահմանված գրաֆիկի համաձայն: Հայկական զույգ պետությունների ֆինանսատնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականն է ուզում. ո՞ւմ հերթն է հաջորդիվ.«168 ժամ»

««168 ժամ»-ի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝  նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝  նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։ Նիկոլ Փաշինյանը, կարծես ծրագրավորված,… Կարդալ ավելին »

Փաշինյանը իր վերջին հարցազրույցում ոչ կոռեկտ արտահայտություններ հնչեցրեց Արցախի ղեկավարության հասցեին

Հիշում եմ՝ երբ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում ոչ կոռեկտ արտահայտություններ հնչեցրեց Արցախի ղեկավարության հասցեին, ես ուշադիր ուսումնասիրում էի վարչապետի կողքը կանգնած պաշտոնյաների վարքագիծը։ Այդ խոսքի վրա մի շարք պաշտոնյաների (կարող եք վիդեոն նայել, կիմանաք ովքեր են) դեմքի ժպիտը ցինիկ էր ու վուլգար՝ դիտողի համար ուղղակի տհաճ։ Նման պահվածքից պարզ է դառնում, թե իմքայլական շատ… Կարդալ ավելին »

Մեր երկիրը վարակվել է դրսից ներմուծված տրոյական վիրուսով, որը սկսել է վարակել մեր պետական համակարգը

Իշխանությունները ամիսներ առաջ խոստանում էին, որ Նաիրիտը վերագործարկվելու է, բայց ոնց որ հիմա ծպտուն էլ չկա գործարանի վերագործարկման մասին։ Ավելին, տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունների գիտությամբ գործարանի մասնագետներին են Չինաստան ուղարկում, որ հետո Նաիրիտի վերագործարկման հարցը լիովին փակեն։ Ուզում եմ հիշեմ գոնե մեկ գործարան, որը բացվել է Նիկոլ Փաշինյանի օրոք, բայց չեմ կարողանում, որովհետև ուղղակի… Կարդալ ավելին »

Պատրաստվել են սպանել Քոչարյանին. տվել են նաև պատվիրատուի անունը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մամուլն օրերս գրեց, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ, որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն` այդ նպատակով ստեղծված խմբի անդամների հետ ձեռք բերելով պայթուցիկ նյութեր և սարքեր: «Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած… Կարդալ ավելին »