Ներկայացնում ենք «Բաց հասարակության հիմնադրամներ»-ին իրենց աջակցությունը հայտնած ՀԿ-ներին և դրանց դերը Սորոսի գործակալական ցանցում.«ՎԵՏՕ»

Հատ-հատ ներկայացնում ենք «Բաց հասարակության հիմնադրամներ»-ին իրենց աջակցությունը հայտնած ՀԿ-ներին և դրանց դերը Սորոսի գործակալական ցանցում.

«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ՝ նախագահ Ստեփան Գրիգորյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ՀԿ ղեկավար Ստեփան Գրիգորյանը երկար ժամանակ զբաղված է եղել բանակի ղեկավարության մասին տարբեր կեղծ լուրեր տարածելով, որոնցից ամենաաղմկահարույցն այն էր, որ վերջինս ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ գեներալներն իրենց տեղում չեն եղել, հողեր են ծախել, նրանց հաշիվները պետք է ստուգել, քանի որ ինքը վստահ է, որ ձրի հող չեն տալիս և այլն:

Այս մեղադրանքների կապակցությամբ Գրիգորյանի դեմ դատական հայց ներկայացրեց ՀՀ գեներալներից մեկը՝ պահանջելով ներկայացնել փաստեր, որոնց հիման վրա բանակի ամբողջ ղեկավարության հասցեին նման հերյուրանքներ են հնչեցվել:

Սորոսական Գրիգորյանը դատարանում ասել է, որ ինքը փաստեր չունի, այս ամենի մասին կարդացել է համացանցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրիգորյանը տարիներ շարունակ ասուլիսների, հարցազրույցների ժամանակ բազմաթիվ անգամներ հնչեցրել է ՀՀ բանակն ու իրավապահ համակարգը վարկաբեկող տարբեր պնդումներ:

Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից Ստեփան Գրիգորյանը ստացել է շուրջ 140 000 ԱՄՆ դոլարի չափով գրանտներ:

Վերջինս իր ՀԿ-ի հետ միասին աշխատում է սորոսյան գործակալական ցանցի այն բլոկում, որի նպատակն է վարկաբեկել ՀՀ պետականության և անվտանգության հիմնասյուներից մեկը՝ բանակն ու ուժային կառույցները:

 «ՎԵՏՕ» քաղաքական շարժում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով