Ինչո՞ւ են Սորոսականներն Արևիկ Անափիոսյանին գործուղել Կրթության և գիտության նախարարություն

Ինչո՞ւ են Սորոսականներն Արևիկ Անափիոսյանին գործուղել Կրթության և գիտության նախարարություն

2011 թվականին Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ արվել է վերլուծություն՝ «ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքին առնչվող հանրային քաղաքականության վերլուծություն» անվամբ, որում մի շարք առաջարկներ է արվել ՀՀ կառավարությանը՝ ԼԳԲՏ անձանց հետ կապված, որոնցից, մասնավորապես, հետաքրքիր է հետևյալը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միջին-մասնագիտական ու բարձրագույն ուս. hաստատություններում մշակել և ներառել ուս. առարկաներ` ուղղված ԼԳԲՏ անհատների կարիքների, վարքագծի ադեկվատ ընկալմանը, խեղաթյուրված պատկերացումների շտկմանը և ՍԿԳԻ հետ կապված հանդուրժողականության մակարդակի բարձրացմանը»:

Այնուհետև՝ արդեն 2016 թվականին, նորից Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի հովանավորչությամբ գործող «Փինկ Արմենիա» ՀԿ-ի կողմից «Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրության» մեջ արդեն պետությանն է արվում առաջարկություններ, որոնցում նորից կա ԼԳԲՏ թեմաներն ուսումնական ձեռնարկներում ներառելու առաջարկը.

«Ուսումնական ծրագրում ներառել սեռականության և հանդուրժողականության թեմաները, միևնույն ժամանակ
հասցեագրել գենդերային դերերի ոչ համաչափ ներկայացման խնդիրը ուսումնական ձեռնարկներում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԼԳԲՏ-ի մասին նյութեր ուսումնական ձեռնարկներում ներառելու առաջարկ բազմաթիվ անգամներ արվել են Սորոսականների կողմից:

Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի կողմից կրթաթոշակ և մոտ 200 000 ԱՄՆ դոլարի չափով գրանտ ստացած Արևիկ Անափիոսյանն այժմ զբաղեցնում է ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնն՝ ունենալով բոլոր լծակները, որպեսզի փորձի իրագործել Սորոսականների՝ ընտանիքի ընդունված մոդելը երեխաների շրջանում խեղաթյուրելուն ուղղված այս և այլ վաղուց պլանավորած ծրագրերը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով