Գառնիում հարձակվել են «Ադեկվատ»-ի անդամներից մեկի վրա.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է.

Քիչ առսջ տեղեկություն ստացանք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6-ին մոտ Գառնիում հարձակման է ենթարկվել Ադեկվատների անդամներից մեկը՝ Ազատ Ադամյանը։ Նախ անհայտ անձը, մեր տեղեկություններով քրեական հեղինակություն, հարձակվել է նրա մեքենայի վրա՝ ջարդել, ապա բարձրացել նրա տուն և փորձել է ջարդել տան դուռը։ Մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Մենք փորձեցինք մանրամասներ իմանալ Ազատ Ադամյանից, մեր աղբյուրը նշեց, որ հարձակվողը զենք է հանել:  Սակայն, նա չցանկացավ այս թեմայով որևէ բան ասել: «Ես մեկնաբանություն չունեմ էդ առիթով»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

արցին՝ ոստիկանությունը չի՞ միջամտել, Ադամյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգ չկա, դա արդեն ակներև է»:

Այսինքն՝ ոչ ինքն է դիմել, ոչ էլ ոստիկանությո՞ւնն է միջամտել, Ադամյանը դարձյալ նույնը կրկնեց, որ մեկնաբանություն չունի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով