ՔՊ-ն գյուղապետի պաշտոնում առաջադրել է 8-ամյա կրթություն ստացած, երկու անգամ նույն դասարանում մնացած թիմակցին.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Հունիսի 9-ին՝ առաջիկա կիրակի, Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում գյուղապետի ընտրություններ են: Գյուղացիներն ընտրություն պիտի կատարեն գործող գյուղապետի ու ՔՊ-ական, բայց իբրև անկուսակցական առաջադրված Սայադ Ալմաստյանի միջև:

Իսկապես անքննելի են հեղափոխականների գործերն ու իդեաները. տարիներ շարունակ շմայսներից բողոքող Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն գյուղապետի թեկնածու է առաջադրել մեկին, ով ստացել է ընդամենը 8-ամյա կրթություն, իսկ այդ ընթացքում հասցրել է երկու անգամ մնալ նույն դասարանում: Գյուղացիները պատմում են, որ Սայադ Ալմաստյանին ՔՊ-ում տեսել ու գնահատել են ոչ թե գիտելիքների, այլ այն բանի համար, որ անցյալ տարի՝  հեղափոխության օրերին, հարևան գյուղում մասնակցել է փողոցները փակելու ակցիային և այդ մասին հեղափոխության հաղթանակից հետո «հերոսաբար» լուսանկար տեղադրել Ֆեյսբուքի իր էջում:

Գյուղացիների հարցին, թե արդյոք իր կրթությունը բավարարո՞ւմ է համայնք ղեկավարելու համար, Սայադ Ալմաստյանն ինքնավստահ պատասխանում է․ «Լիքը պարապ, գրագետ իսան կա, դրանց կբերեմ ավագանի, օր ընձի խորհուրդ տան, կարևորը ես եմ հեղափոխության վախտ ճամփա փակե»: Ահա նման հեղափոխական բարքեր. 8-ամյա կրթություն ստացած ու էդ ընթացքում երկու տարի նույն դասարանում մնացած հեղափոխական Սայադը հավակնում է դառնալ «գյուղի ռևիզոր», անգամ չհասկանալով, որ ավագանին ընտրվում է գյուղացիների կողմից, ոչ թե գյուղապետն է նրանց նշանակում: Թե որտեղից են ՔՊ-ում գտնում թանգարանային նման էքսպոնատների, դժվար է ասել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը.«Ռազմինֆո»

14.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Հիմա նայեք Ալեն Սիմոնյանի անբարոյականության աստիճանը

14.07.2020

«Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո մարդ է վատացել».Վահան Բաբայան

11.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով