Փաշինյանը ստորագրեց հրամանագիրը. ԱՄՆ–ից եկած Սինանյանը պաշտոն ստացավ Հայաստանում

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը հրաժարվել էր պաշտոնից, որպեսզի պաշտոն ստանձնի Հայաստանի կառավարությունում։

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար է նշանակվել Զարեհ Սինանյանը։ Այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,– նշված է Փաշինյանի հրամանագրում։

Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հրաժարվել է պաշտոնից, որպեսզի բարձր պաշտոն ստանձնի Հայաստանի Հանրապետության կառավարությունում։

Սինանյանն առաջին անգամ 2013-ին է ընտրվել Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ և վերընտրվել 2017-ին։ Նա երկու անգամ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015-ին և 2018-2019-ին:

Սինանյանը նաև Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության նախագահն է:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Սփյուռքի նախարարությունը միացվել է վարչապետի աշխատակազմին՝ վերաձևակերպվելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի։

Աղբյուրը` armeniasputnik.am

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի.168.am

21.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով