Սյունիքի մարզում 55 տարեկան տղամարդ է ինքնասպան եղել։
Մեր տեղեկություններով` երեկ Սիսիանի հիվանդանոցից ահազանգով շտապօգնություն է մեկնել Սյունիքի մարզի Ույծ գյուղ։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Խումբն արձանագրել է, որ գյուղի տներից մեկի գոմում մահացած տղամարդ կա։ 55-ամյա տղամարդը գնացել է գոմ կենդանիներին կերակրելու և հակի թելով առաստաղից կախվել է։
Տնեցիները, տեսնելով, որ նա չկա, սկսել են փնտրել։ Այդ ընթացքում կինը մտել է գոմ ու տեսել կախված ամուսնուն։
Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news