Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները:

«Մեծարգո հայրենակիցներ,հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք`քիչ չի թվա, և շատերն են երկար տխրելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավով հայտնում եմ,որ դադարեցրել եմ նաև “Ճշմարտության պահը” հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա: Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով…»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով