«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի սաստում իր կողմնակիցներին».Վահան Բաբայան

Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը:

Եվրոպայի խորհրդի անդամ պետության քաղաքացին ընդդիմադիր գործունեություն ծավալելով ենթարկվում է սոցիալական ցանցերում կազմակերպված «հարձակման»:
Միայն հետադիմական և ավտորիտար պետություններին բնորոշ գործելավոճով գործող իշխանությունը այս անգամ թաքնվում է իր ֆեյք օգտատերերի էջերի հետևում և կազմակերպված իրականացնում ընդդիմադիրների նկատմամբ հետապնդում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս գործելավոճը գնալով խորացնում է ատելությունը և բաժանարար գծերը հասարակության ներսում և էլ ավելի է ցայտուն դարձնում սիրո և համերաշխության հեղափոխության կեղծ թեզը:
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի սաստում իր կողմնակիցներին,ավելին ինքը նույնպես պարբերաբար հանդես է գալիս իր քաղաքական մրցակիցների մասին կոշտ և շատ անգամ էթիկայի բոլոր նորմերը խախտող հայտարարություններով:

Խոսքի ազատությունը, կուսակցությունների գործունեությունը և քաղաքացու կողմից քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը ոտնահարված են ամենակոպիտ ձևերով:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով