Վարչական վարույթ՝ Վարդգես Գասպարիի նկատմամբ.«Ա1+»

Загрузка...

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկանությունը վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն է կազմել՝ այս տարվա մայիսի 15-ին Նոր Նորքի դատարանի առջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայողներին հրապարակայնորեն վիրավորելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:

Հիշեցնենք, որ այդ օրը Ռոբերտ Քոչարյանի համակիրը ջրի ջրով նաեւ հարվածել էին Գասպարիի աչքին։ Մեզ հետ զրույցում Վարդգես Գասպարին ասաց, որ ինքը Ոստիկանությանը պատասխան է գրել, որ ոստիկանները իրավախախտում են կատարել, լիազորությունների չարաշահում և քրեորեն պատժելի արարք են թույլ տվել, իր հայտարարություններն ուղղված են եղել դրանք կանխելուն:

«Սա ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում: Պետք է արձանագրենք, որ ես այսօր իշխանություն եմ այլևս, և որպես իմ իշխանության ներկայացուցիչ՝ ոստիկանները բավարար գրագիտություն չեն ցուցաբերում: Տարրական բան է՝ ոստիկանը մոտենալուց պետք է ներկայանա և հիմնավորի՝ ի՞նչ պատճառով, ինչո՞ւ չի թույլատրվում որևէ բան կատարել, ոչ թե հրելով արգելի: Մեր թերությունն էր, թերևս, որ ոստիկանությանը մեկ տարվա մեջ չենք կարողացել այդ տարրական բանը սովորեցնել»,- ասաց Վարդգես Գասպարին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...