Ռոբերտ Քոչարյանի գործով նիստի ընթացքում սադրանքներ են իրականացնելու․ Politik.am

Загрузка...

Politik.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանի գործով վաղը Վերաքննիչ դատարանում տեղի կունենա դատական նիստ: Այս գործով դատական նիստերը ուղեկցվում են աջակցության և բողոքի ակցիաներով: Բողոքի ակցիաներին, իհարկե, քիչ թվով քաղաքացիներ են մասնակցում, բայց նրանք հիմնականում ագրեսիվ են տրամադրված և փորձում են լարել իրավիճակը: Վերջին դատական նիստերից մեկի ժամանակ բողոքի էին եկել Սասնա ծռեր կուսակցության աջակիցները, որոնք բախում հրահրեցին:

Ըստ շրջանառվող խոսակցությունների` վաղը դատարանի դիմաց Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիայի համար մարդկանց են մոբիլիզացնում քրեական հեղինակություն «Լեդի» Հակոբը, Երկրապահ կազմակերպության անդամ Ռուստամ Գասպարյանը և «Սասնա Ծռեր» կուսակցությունը: Ըստ շրջանառվող լուրերի` նրանք փորձելու են լարված իրավիճակ ստեղծել ոստիկանների հետ, դատարանի ուղղությամբ առարկաներ նետել և այդ ամենում մեղադրել Քոչարյանի աջակիցներին:

Նպատակը մեկն է` տպավորություն ստեղծել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները սադրում են, և արգելել հետագա դատական նիստերի ժամանակ աջակցության ակցիաները: Շրջանառվող այս տեղեկությունը, կարծում ենք, հետաքրքիր պետք է լինի ոստիկանության համար, և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պետք է անի ամեն բան, որպեսզի թույլ չտրվի սադրանք, որը կարող է բերել բախումների»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...