ՊԲ հրամանատարությունը պետք է հեռացվի. Փաշինյանի կամքն է.«Ժամանակ»

Загрузка...

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Երևանում չեն հանդարտվում կրքերը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի շուրջ, Ստեփանակերտում նոր թափ է հավաքում բանակի բարձրագույն հրամանատարության պաշտոնազրկման շքերթը: Օրերս Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ՊԲ հրամանատարի տեղեկալ գեներալ-մայոր Վարդան Բալայանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ավելի վաղ ՊԲ հրամանատարի պաշտոնից հեռացվել էր Լևոն Մնացականյանը, որը ներկայումս Արցախի ոստիկանապետն է, իսկ ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) պաշտոնից հեռացել էր սեփական զեկուցագրի համաձայն: Խոսակցություններ են շրջանառվում, որ ցանկն այսքանով չի սահամանփակվելու և սպասվում են նոր հեռացումներ: Ո՞վ է լինելու հաջորդը: Հավանաբար ՊԲ հրամանատարի տեղակալներից որևէ մեկը:

Ակնհայտ է, որ պաշտոնաթողությունների այս շքերթը զուտ կադրային քաղաքականության հետևանք չէ: Գործ ունենք շատ ավելի խորը արմատներ ունեցող գործընթացի հետ: Պարզ է նաև, որ նախագահ Բակո Սահակյանը իր կամքով չի գործում, այլ, ընդհակառակը՝ կյանքի է կոչում Երևանի քաղաքական ղեկավարության ցանկությունը: Կարելի է կարծել, թե ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը որոշակի պայմանավորվածությունների են հասել, իսկ դրա առաջնային նախապայմաններից մեկը Պաշտպանական բանակի բարձր հրամանատարության հեռացումն է: Ստեղծված իրավիճակում Արցախի նախագահը չի կարող ընդառաջ չգնալ Երևանի ցանկությանը, քանի որ լարված իրավիճակն ու հերթական անգամ թիրախավորվելը ամենևին էլ իրեն ձեռք չեն տալիս: Այսպիսով, Բակո Սահակյանն ամեն ինչ անում է դիմային առճակատումից խուսափելու համար: Գեներալների հեռացման շքերթը նաև «ինդուլգենցիայի» և փոխհատուցման կարգավիճակ ունի»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...