Չորս ամսում Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար


Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից շարունակում է բարձր լինել։ Իշխանափոխությունից հետո այդ գործընթացը ոչ միայն կանգ չառավ, այլև ակտիվորեն շարունակվում է։

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները վկայում են, որ տարեսկզբի չորս ամիսներին ֆիզիկական անձինք միայն բանկային համակարգի միջոցով դուրս են բերել 397 մլն դոլար։ Միջին ամսական այն հասնում է շուրջ 100 մլն դոլարի, որը բավական լուրջ գումար է Հայաստանի տնտեսության ու ֆինանսական համակարգի համար։

Նախորդ տարվա համեմատ մասնավոր տրանսֆերտների տեսքով արտերկիր փոխանցված գումարներն ավելացել են գրեթե 30 մլն դոլարով կամ ավելի քան 8 տոկոսով։

Մասնավոր փոխանցումների ակտիվությունը բարձր է եղել հատկապես ապրիլին։ Այդ ամիսին բանկային համակարգի միջոցով Հայաստանից հանվել է 110 մլն դոլար, ինչը 17 միլիոնով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Աճը անցնում է 18 տոկոսը։

Թե ֆիզիկական անձինք որքա՞ն փող են դուրս բերում երկրից կանխիկի տեսքով, պաշտոնական վիճակագրություն չկա։ Տարբեր գնահատումներով, խոսքը գրեթե բանկային փոխանցումներին համարժեք գումարի մասին է։

Աղբյուր` Փաստինֆո

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով