«Չիստկայի» հերթական փուլը. իշխանություններն ազատվում են նախկին համակարգի կադրերից.«Փաստ»

 

«Նախօրեին հայտնի դարձավ, որ կա­դաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հատկանշական է, որ Մուսայանը ոլորտի հին ներկայացու­ցիչ է, կադաստրի պետական կոմիտեում աշխատում է 20 տարուց ավելի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կա­դաստրի պետական կոմիտեում խոսում են, որ այս ազատումն էլ տեղավորվում է ՀՀ-ում իշխանափոխությունից հետո տեղի ունեցող կադրային փոփոխությունների «տրամաբանության մեջ», ըստ որի՝ իշ­խանությունները զբաղված են յուրահա­տուկ «չիստկայով» ու աստիճանաբար ազատվում են «նախկին կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչներից, անկախ նրանից, թե որքան փորձառու կամ պրո­ֆեսիոնալ են այդ անձինք: Կարևորը նրանց փոխարեն հնարավոր լինի տեղա­վորել բացարձակ յուրայինների»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով