Ո՞ւմ է վարչապետը սպառնում «բոմժ» դառնալու հեռանկարով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը մի ուշագրավ դիտարկում էր արել՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից ստացվող հաղորդագրությունների մասին, դրանք համեմատելով ռազմաճակատից ստացվող «սվոդկաների» հետ։ ՔՊ-ականները, թերեւս, դեռ լավ չեն գիտակցել, որ իրենք իշխանություն են եւ բազում լծակներ են տնօրինում։ Հակառակ պարագայում այդքան սպառնալիք, այդքան նախազգուշացում, այդքան ակնարկ՝ ուղղված նախկին իշխանություններին, երբ նրանք մեկ տարի առաջ լքել են ասպարեզը եւ հատուկենտ կենդանության նշաններից բացի, ակտիվության այլ նշաններ չեն ցուցաբերում, տարօրինակ է։

Ո՞ւմ դեմ են ուղղված ՔՊ-ականների շուրթերից հորդող սպառնալիքներն ու նախազգուշացումները։ Ասենք, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ինչո՞ւ է վիրավորում եւ սպառնալիքներ տեղում իր նախկին կուսակից ընկերների հասցեին։ Ի՞նչ տեղեկատվության հիման վրա։ Կամ՝ Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ է սպառնում «բոմժ» դառնալու հեռանկարով եւ ո՞ր լրատվամիջոցներին նկատի ունի, որոնց «սիրելիների» թվում է հայտնվել նախկին «ատելին»։ Եվ ինչպե՞ս է ստացվել, որ նախկինում ֆեյսբուքյան հանրությունը «ժողովուրդ» էր, այժմ նախկիններից սնվող «ֆեյքեր» են, որոնց մեծահոգաբար չեն ոչնչացնում, բայց նախազգուշացնում են։

Զարմանալի է, որ իրենց քաղաքական գործիչ անվանող այս մարդիկ չեն հասկանում, որ քաղաքական գործունեություն, ֆեյսբուքյան փիառ անելու իրավունք ունի ցանկացած անձ։ Եվ որ անգամ իրենց կողմից մերժված ՀՀԿ-ն արգելված կուսակցություն չէ, եւ որքան էլ մենք դա չցանկանանք, կարող է պայքարել կրկին իշխանության վերադառնալու համար, եւ դա կախված է միմիայն ընտրողի քվեից։ Իսկ «սիրելիներ» մամուլը չունի․ կան մարդիկ, որոնց չլուսաբանել մենք չենք կարող, մանավանդ եթե նրանց իրավունքները ոտնահարվում են»։

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են. Միքայել Մինասյան

18.05.2020

Նիկոլիկ, երկու տարի է զգուշացնում եմ քեզ, որ կրակի հետ մի խաղա.Շահե Աճեմեան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով