«Մոտ 60 մլն դրամ անհետացել է «Կամազ»-ների գնումով. ո՞ւր են փողերը». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հակված չէ հավատալու, որ Երևանի քաղաքային իշխանությունը մաքուր ձեռքերով է աշխատում։ Նա այս համոզումն ունի, որովհետև ինքնուրույնաբար փոքրիկ հետաքննություն է արել գնումներից մեկի մասով և բացահայտել է խիստ կասկածելի գործարք՝ տպավորիչ թվերով:

Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից մեկ անձից գնում իրականացնելու միջոցով քաղաքապետարանի կողմից վերջերս ձեռք բերված թվով 5 «Կամազ» մակնիշի աղբահավաք ավտոմեքենաների մասին է: Եվ ահա, 1 տարվա պաշտոնավարման ընթացքում միայն այս մեկ գործարքով շուրջ մոտ 60 մլն դրամի տարբերություն է բացահայտել ՀՀԿ-ական նախկին թաղապետը ՝ Հայկ Մարությանի կողմից կատարված միայն մեկ գնումով: Նշենք, որ 236 մլն դրամ ընդհանուր արժեքով գնման կասկածելի գործարքում անհետացել է մոտ 60 մլն դրամ:

«Եվ ես՝ որպես մասնավոր անձ, անձամբ դիմել եմ ռուսական «Կամազ» ընկերությանը, 5 կամազների գնման համար գին եմ հարցրել, առաջարկել եմ գործարք՝ որպես տնտեսվարող, ընդամենը այդքանը, և առանց ավելացված արժեքի (ԱԱՀ) հարկի (ԵԱՏՄ-ի դեպքում վերադարձվում է) այդ «Կամազ»-ների ընդհանուր արժեքն ինձ առաջարկվեց մոտ 60 մլն դրամով պակաս, քան Երևանի քաղաքապետարանն է գնել: Հաշվի առեք այն հանգամանքը, որ, եթե որպես քաղաքապետ կամ պետության էկոնոմ պլանների գործարք՝ այդ հարցումն արվեր ու տեղում՝ դեմ առ դեմ գին պայմանավորվելով, ավելի էժան գին հնարավոր կլիներ պայմանավորվել»,- իր կատարած փոքրիկ հետաքննության մասին պատմում է ՀՀԿ-ական նախկին թաղապետը և հարցադրում անում քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ո՞ւր են մեր փողերը, ի՞նչ եղավ այդ 60 մլն դրամը, որ ավել է վճարվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Լավ վերջապես ինչպե՞ս անենք, որ սա գնա իր լոբին մաքրելու և հանգիստ թողնի մեզ իր խաղաղասրական կոչերով».Անի Կաղինյան

25.07.2020

«ՀՀ հպաաաարտ քաղաքացին համբուրում էր մի ուրիշ ոչ պակաս հպաաաարտ քաղաքացու հետույքը».Նարեկ Մալյան

25.07.2020

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

«Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում».Արսեն Բաբայան

27.07.2020

Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչների. lurer.com

26.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով