«Մենք վերադառնում ենք 90-ականներ, նորից նույն բեսպրիդելը».Կարեն Վարդանյան

Միջին տարիքի և ավելի մեծահասակ մարդիկ, ովքեր չունեն ամնեզիա՝ հիշողության կորուստ, հիշում են լևոնական դժոխքը 90-ականներին, սովը, կտրոնով հացի հերթերը, ֆուջիկաները, վառարանները, նավթի լամպերը, հիշում են, թե ինչպես ԼՏՊ-ն իր հանցախմբով թալանեց երկիրը, փակեցին ու վաճառեցին գործարանները, ու նաև հիշում են, որ այդ ամենը իրականում որևէ կապ չի ունեցել պատերազմի հետ:

Հիշում են նաև 90-ականների բեսպրիդելը, թե ինչպես էին մարդասպան Վանոյի քիլեռները փողոցներում ավտոմատներով մարդկանց մաղում, հիշում են, որ մարդը փողոցում կարող էր դանակահարվել, ծեծվել, սպանվել, հանցագործն էլ կմնար անպատիժ:
Դա մոռանալ հնարավոր չի, ես ինքս դա չեմ մոռանա ու չեմ ների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու այսօր մենք վերադառնում ենք 90-ականներ, նորից նույն բեսպրիդելը, ամենուր դանակով ու զենքով մարդիկ են շրջում ու անընդհատ նոր միջադեպեր: Ապրելը Հայաստանում նորից դարձավ վտանգավոր, որովհետև կրկին իշխանության են եկել լևոնականները, ՀՀՇ-ական կոռուպցիոն համակարգի մնացորդները:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով