Կոտայքի մարզպետի դատարկ խոսքերը կարճ ժամանակում դուրս եկան ջրի երես

 

Կոտայքի մարզպետի դատարկ խոսքերը կարճ ժամանակում դուրս եկան ջրի երես

Աբովյան քաղաքի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել և ակտիվ քարոզարշավը շարունակվում է: Խոսելով Աբովյանի ընտրությունների մասին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, բազմաթիվ անգամներ նշում էր, որ իրենք Աբովյանում շատ մեծ վարկանիշ ունեն, և իրեն վայել գոռոզամիտ կերպով հոխորտում էր: Սակայն տեսնելով այսօր տեղի ունեցած նրանց երթը, որին շատ քիչ թվով մարդիկ էին մասնակցում, ճշմարտությունը դուրս եկավ ջրի երես:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղի ունեցած երթի առանց այդ էլ քիչ մասնակիցներից շատ-շատերը ընդհանրապես Աբովյանից չէին այլ եկել էին Երևանից և այլ բակավայրերից, դրա վառ ապացույցն է հանդիսանում այն ավտոբուսները որոնք ֆիքսվել են, և երևում են տեսանյութերում: Երթի մասնակցներից շատերը նույնիսկ չգիտեին թէ ով է իրենց քաղաքապետի թեկնածուն: Աբովյանի ներկայիս քաղաքապետը ով ևս առաչադրվել է շատ մեծ վարկանիշ ունի քաղաքում և մարզպետի նմանները ոչինչ չունենալով առաջարկելու հանրությանը հուսահատությունից դրդված դատարկ, սուտ ելույթներով էին հանդես գալիս փորձելով հանրության մոտ այլ տպավորություն թողնել: Աբովյանը բավականին մեծ բնակչությամբ քաղաք է իրենից ներկայացնում և դատելով երթի մասնակիցների սակավամարդությունից ու նրանից, թե ինչ մեթոդներով էր այն կազմակերպվել կարելի է ենթադրել, որ ընտրությունների արդյունքները մեղմ ասած այնքան էլ հաճելի չէն լինելու մարզպետին:

Սոնա Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով