Կոշտ զգուշացում Երեւանից ու Ստեփանակերտից. Ինչ է սպասվում.lragir.am

 

Հայաստանի ԱԳՆ-ն եւ Արցախի Պաշտպանության նախարարությունը կոշտ հայտարարություններ են արել սահմանին վերջին սրացման առթիվ: Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ադրբեջանական կողմը հայտնել է իր սպայի մահվան մասին, իսկ հունիսի 1-ին հայտնի է դարձել, որ հակառակորդի կրակոցից 19-ամյա հայ զինծառայող է զոհվել:

Էսկալացիան մի քանի կողմ ունի, եւ մի քանիսի մասին արժե առանձնացնել:

Բրյուսելում Արեւելյան գործընկերության վեհաժողովից հետո Բաքվում գիտակցել են, որ իրենց երկրի տարածքային ամբողջականությունը միջազգային արդի օրակարգի մեջ չի մտնում: Ենի Ազերբայջան կուսակցության ֆունկցիոներ Սիյավուշ Նովրուզովը պատմել է, որ Բրյուսելում բանակցությունների ժամանակ ճնշումներ են գործադրվել Ադրբեջանի վրա երկրի տարածքային ամբողջականության հարցում: Նա դա կապել է հայկական լոբբիի հետ: Ընդ որում, այդ երկրի ԱԳՆ-ն խոսում է համաշխարհային հանրության երկակի չափանիշների մասին:

Այդպիսի իրավիճակը Ադրբեջանին դրդում է որոնել այլ ուղիներ: Նմանատիպ միջոցներից մեկը կարող է լինել Հայաստանում ներքին հակասությունների հրահրումները: Ադրբեջանական մամուլը ակտիվ պտտում է Հայաստանի և Արցախի միջև հակասությունների թեման: Մասնավորապես, Ադրբեջանի ազդեցիկ նախկին դիվանագետ Թոֆիկ Զուլֆուգարովը բացել է փակագծերը և հայտարարել է, որ հայտնի չէ, թե որտեղից են տվել ադրբեջանցի մայորի սպանության հրամանը՝ Երևանից, թե Ստեփանակերտից: Ադրբեջանը բացահայտ փորձում է սեպ խրել հայկական մայրաքաղաքների միջև և խաղալ դրա վրա:

Սակայն դա բացահայտում է ևս մեկ կարևոր կողմ՝ ո՞վ է սպանել ադրբեջանցի մայորին: Եղե՞լ է դա ներսում հարցերի պարզաբանում, թե երրորդ կողմի սադրանք: Արցախի բանակը կտրականապես հերքում է, որ մայորը սպանվել է հայկական կողմի կրակոցից: ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նույնպես նշվում է, որ Ադրբեջանը զոհերի մասին սուտ տեղեկություն է տարածում:

«Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը», – նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:

Երևանը և Ստեփանակերտը պնդում են, որ մայորի սպանության պատճառներն այլ են, և Ադրբեջանը, իմանալով դա, փորձում է սրել իրավիճակը և առիթ փնտրել պայմանավորվածություններից դուրս գալու համար:

Ինչի՞ց է փորձում խուսափել Բաքուն, մեծացնելով լարվածությունը: Եթե դատենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից, Հայաստանի՝ բանակցություններին Արցախի մասնակցության պայմանը կարող է ընդունվել: Դրա մասին է վկայում այն, որ Բաքվում համանախագահները հանդիպել են «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը հրաժարվել է Արցախի անունից մասնակցել բանակցություններին՝ հայտարարելով, որ եթե նա ներկայացնելու է ղարաբաղցիների շահերը, որոնք չեն քվեարկել իր օգտին, ապա Հայաստանի և Արցախի միավորումը պետք արձանագրվի փաստաթղթերով:

Ադրբեջանը չի համաձայնվել բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությանը և չի կարող դրան ողջամիտ բացատրության տալ: Դատելով ամեն ինչից՝ որպես «փոխզիջում» դիտարկվում է բանակցություններին Արցախի ընտրված ներկայացուցչի մասնակցությունը «ադրբեջանական համայնքի» հետ միասին: Ալիևը հասկանում է, որ դա փակուղի է, քանի որ հայկական կողմը չի համաձայնվի դրան: Սակայն նա նաև հասկանում է, որ բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը կարող է իր կարիերայի ավարտը լինել, և նա ամեն ինչ կանի, որպեսզի եռակողմ բանակցություններ տեղի չունենան:

Հայկական կողմը վճռական է տրամադրված: «Ադրբեջանի դատապարտելի այս գործողությունները, շուտափույթ կերպով չդադարելու դեպքում, կարող են լուրջ խոչընդոտ դառնալ կարգավորման գործընթացի շրջանակներում հետագա քայլերի համար», – նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում: Երևանը նախազգուշացնում է, որ «Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը ոչ մի դեպքում սպառնալիքի տակ չի դրվի»: Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, նախազգուշացրել է, որ Ադրբեջանի վերջին սադրանքը անպատասխան չի մնա, իսկ հետևանքները ցավոտ կլինեն:

Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի հաջորդ փուլն արդեն տեղային չի լինի: Այդ պատկերը, ըստ նրա, հասկանում են ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում: Նա հայտարարեց, որ Մոսկվան բավարար լծակներ ունի էսկալացիան կանխելու համար, և հավատում է, որ Մոսկվան իրավիճակի սրման դեպքում կօգտվի այլ լծակներից: Նիկոլ Փաշինյանը հազիվ թե հիշեր Մոսկվայի լծակները, որը նույնպես շահագրգիռ է եռակողմ բանակցությունները տապալելու մեջ:

Հայաստանն առաջարկում է ավելի հարմար տարբերակ. ԵԱՀԿ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննությունների մեխանիզմների ներդրում եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում՝ համաձայն 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների:

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով