Ինչպե՞ս է պատժվել վարչապետի՝ կեղծ դիպլոմով պաշտոն ստացած ազգականը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փաստաթղթի կեղծման մեջ մեղադրվող ազգականին՝ Մամիկոն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչվել  2019թ փետրվարի 19-ին իրավաբանական փաստ հաստատող՝ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ օգտագործելու համար և նրան դատապարտել  200.000 դրամ տուգանքի։

Մամիկոն Հովհաննիսյանը մինչ դատաքննությունը սկսելը հայտարարել է, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ վարչապետի ազգականը մեղադրվում էր կեղծ դիպլոմ ներկայացնելու և դրա հիմքով պաշտոն ստանալու մեջ։

yerevan.today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով