Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը.Արտյոմ Խաչատրյան

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Երբ օրեր առաջ ՌԴ դեսպան պրն Կոպիրկինն այցելեց Ռոբերտ Քոչարյանին, հետո հյուրընկալվեց Սահմանադրական դատարանում, սպարապետ Սարգսյան Վազգենի եղբայր Զավենիչ Արամի մոտ տարբեր խանգարումներ նկատվեցին, ընդհուպ աղիքային տրակտի խանգարում և հեմոռոյ: Հայրենասեր և արևմտամետ Զավենիչն ասում էր ու բողոքում, որ դեսպանն իրավունք չունի տեսնել Քոչարյանին ու Թովմասյանին, քանզի դա ներքին գործերի միջամտություն է և այլն: Հետո խիստ պահանջեց դեսպան Կոպիրկինին հեռացնել երկրից՝ հայտարարելով նրան persona non-grata:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց խոսք կա, չէ՞, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, և հենց երեկ, Զավենիչ Արամի ինադու, ռուս դեսպանին ընդունեց գլխավոր դատախազ, Հոռոմ գյուղի բնակիչ Դավթյան Արթուրը: Ընդ որում, ընդունեց՝ բացարձակապես չմտածելով ոչ միայն Զավենիչ Արամի քամակի որակի ու հեմոռոյի, այլև Հայաստանի սուվերենության մասին: Այսինքն՝ անտեսեց այդ ազգային բարիքը (խոսքը քամակի մասին է):

Անցավ մեկ օր, բայց Զավենիչը դեռ ողջ է, հեմոռոյն իրեն զգալ չի տալիս: Նշանակում է՝ Դավթյան Արթուրի և ռուս դեսպանի հանդիպումը թեթև է տարել: Հիմա Զավենիչ Արամն իր խոսքը պիտի ասի: Եթե կատարյալ դեգեներատ չէ, այլ ընդամենը շարքային օլիգոֆրեն, նա պիտի բացատրի, թե ինչու ռուս դեսպանի հանդիպումը ՀՀ ՍԴ նախագահի հետ համարում է ՀՀ ներքին գործերին միջամտել, իսկ ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումը՝ ոչ: Սա մանկապարտեզային մտածողության արգասի՞ք է, թե՞ լրջագույն ախտանիշ:

Եվ նման առիթներով միշտ հիշում եմ Գերմանիայի նախկին նախագահ պրն Գաուկին, որը, պետք է խոստովանել, խելքով շատ չէր տարբերվում մեր Զավենիչ Արամից: Ուրեմն, այս ազատական և դեմոկրատական երկրի նախագահը պետք է մասնակցեր Սոչիի օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը: Բայց բոյկոտ արեց և չեկավ: Պատճառը Ռուսաստանում մանկահասակների շրջանում հոմոսեքսուալիզմի քարոզն արգելող օրենքն էր, որն ընդունվել էր օլիմպիադայից ոչ շատ առաջ: Լիբերալ և դեմոկրատ պարոնը դա համարեց մարդու իրավունքների խախտում և ոտնահարում, բռնաբարում և այլասերում: Եվ ի՞նչ արեց այս ոչխարը օլիմպիադայի բացման օրերին: Գնաց պաշտոնական այցով Հնդկաստան, որտեղ դրանից մեկ ամիս առաջ… միասեռականությունը քրեականացրել էին: Այսինքն՝ պրն Գաուկը բոյկոտեց Ռուսաստանը, որտեղ արգելեցին միասեռականության քարոզն անչափահասների շրջանում, բայց հյուրընկալվեց Հնդկաստանում, որտեղ միասեռականներին նստեցնում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ բոլոր նրանք, որ կասկածում են դավալվեցի Զավենիչ Արամի արևմտամետ քաղաքական կողմնորոշում ունենալու մեջ, թող հիշեն Գերմանիայի նախկին նախագահ Գաուկին և համոզվեն, որ Զավենիչ Արամն իսկը Գաուկի խելքին է, նշանակում է՝ նրա եվրատլանտյան կողմնորոշումը կեղծ չէ, այն անկեղծ է և հոգուց բխող:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով