«Երևի թե վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Ձեր կողքը կլինեն մարդիկ, ով ձեզանից որևէ նյութական սպասումներ չունեն».Տիգրան Քոչարյան

Загрузка...

Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է։
Նայում եմ ժապավենս, տեսնում եմ բազմաթիվ շնորհավորանքներ, ձոներ, երգեր, լայքեր ։

Իհարկե, շնորհավոր։

Բայց պարոն Սարգսյան,տեսաք ինչ եղավ։
Տեսաք ինչպես տարիներով ՀՀԿից սնվողների մի մասը ոնց թռավ ու փախավ ։

Տեսաք ինչպես օլիգարխները հարստացան, իսկ ատելանքը սիրուն ուղղեցին դեպի Շարմազանով, Աշոտյան, Արփինե ու Շուշան։

Տեսաք, ոնց մարդկանց տներ նվիրեցիք, իսկ իրենք հրապարակում Նիկոլենց մոտ տռճիկ տվեցին։

Տեսաք, որ բազմաթիվ աղանդների ու հիմնադրամների օդերը չփակելով, մտածում էիք ժողովրդավար երկիր կունենաք, իրենք էլ սև շնորհակալություն հայտնեցին։

Տեսաք, որ Եվրոպան երեսից ժպտած ու մեջքից հարվածեց։
Տեսաք, որ մարդիկ լավությունը թուլություն համարեցին։
Իրոք չեմ նախանձում, այդքան ջանք ու եռանդ թափվեց պատերազմի տարիներին, այդքան կնճռոտ հարցերի լուծում տրվեց, այդքան ծուղակներից խուսափել ստացվեց, իսկ հիմա ամեն ինչ ի շրջանս յուր է վերադառնում։

Քոչարյանին մեղադրում էին որ շրջապատ չունի, իսկ ում էր պետք այն շրջապատի մեծ մասը որ Ձեր կողքին էր?
Հեղաշրջումը մի դրական բան տվեց, մարդկանց երեսը պարզեց, թացը չորից անջատեց։

Ժամանակը իր գնահատականը կտա, Աստված իր որոշումը կընդունի, ամեն ինչ իր տեղը կընկնի։

Իսկ նախկին ՀՀԿական, իսկ այժմ ՔՊական դարձացներին, մի խնդրանք։
Մի տեղ, ձեր պղտոր հոգում մի լուսավոր անկյուն գտեք ու ապաշխարեք։
30 արծաթները մի պահ մի կողմ դրեք ու ներողություն խնդրեք նրանից, ում ծախեցիք։

Այսօր , պարոն Սարգսյան վերջապես կլինեք ձեր իրական հարազատների, բարեկամների ու ընկերների կողքին։
Երևի թե վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Ձեր կողքը կլինեն մարդիկ, ով ձեզանից որևէ նյութական սպասումներ չունեն։
Ով անկեղծ է։
Իսկ դա ամենակարևորն է, և այսօր ամենալուսավոր Ձեր տարեդարձն է վերջին երեք տասնամյակում։
Շնորհավոր, առողջություն ու համբերություն պարոն նախագահ!

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...