«Այս կադրային խեղկատակության մեջ չարյաց փոքրագույնը նրա փոքր լինելն է».Ռոբերտ Հայրապետյան

Загрузка...

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՖԻԱՍԿՈՆ ԿԱՄ ՈՐՆ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Համացանցում լայն քննարկման առարկա է դարձել արդարադատության նորանշանակ նախարարի տարիքը։ Բազմաթիվ գրառումեր կան, որտեղ քննադատության միակ թիրախը կարծես թե կառավարության Անդամի քսանութամյա լինելն է։

Ափսոսանքով ուզում եմ նշել, որ այս կադրային խեղկատակության մեջ չարյաց փոքրագույնը նրա փոքր լինելն է։

Ուզում եմ հիշեցնել ձեզ «Առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու» վերաբերյալ հայեցակարգի մասին, որը կարծես դադարել է քննադատության առարկա լինելուց, և ազատորեն շրջանռվում է իշխանական կուլիսների որոշ ժամապահների շրջանում։

Նախարար նշանակված Ռուստամ Բադասյանը, ոչ ավել, ոչ պակաս այս հայեցակարգի պաշտամոլ երկրպագուներից է և կառավարության օպտիմալացված կազմում իր ուրույն տեղն է գտել հենց այս հայեցակարգը վերջնակետին հասցնելու նպատակով։

Իհարկե, բացի այդ գերխնդրից Բադասյանն ունի այլ արժանիքներ ևս․«Հեղափոխության» օրերին բերման ենթարկված Նիկոլ Փաշինյանի և Արարատ միրզոյանի շահերի պաշտպան լինելը, ՍՈՐՈՍականի բարձր կոչում կրելը, ՊԵԿ-ում վարչապետական կոնգլյումերատի քիմքին հաճոյանալը, քաղաքական հովանավորին մատնանշած ցանկացած օբյեկտի նկատմամբ հարկային ռեպրեսիաներ ձեռնարկելը և այլ։

Հ․ Գ․Մնում է հուսալ մի բան, որ վարչապետի աթոռին ամուր կարչած «ժողովրդականը» չի մոռացել, որ Արդարադատության նախարարն ի պաշտոնե նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարմամբ է զբաղվում։

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...