«Ամբոխավարության վերջին հանգրվանը».Անդրանիկ Թևանյան

«Ժողովրդի» դատարանները պոպուլիստ–ամբոխավարին հարկավոր է տոտալիտար ռեժիմ հաստատելու համար։

Հիմիկվա դատական համակարգը փափուկ ավտորիտարիզմի համար է նախատեսված և այդ իսկ պատճառով էլ չի բավարարում «ժողովրդին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատական համակարգի սեփականաշնորհման գործընթացը սկսված է։ Դրա ճանապարհային քարտեզը հայտնի է։ Երեկ թիրախում ԲԴԽ–ն էր, որը ստվերային գործընթացների արդյունքում սեփականաշնորհվեց։ Այսօր թիրախում ՍԴ–ն է։ Վաղը հարձակվելու են փաստաբանական ինստիտուտի վրա։ Հետո թիրախում հայտնվելու են լրատվամիջոցները։ Սա հայտնի սխեմա է։ Բոլոր բռնապետերն ու բռնապետիկները գնացել են այս ճանապարհով։

Դատելով ամենից՝ խնդիր է դրված կոլեկտիվ հանցագործության միջոցով իշխանության ուզուրպացիա և սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխում իրականացնել։ Հայաստանն այդպիսի ռեսուրս չունի, և այս արկածախնդրությունը չի ստացվելու։

Այլ հարց է, որ արկածախնդրության փորձը կարող է ավերածությունների պատճառ դառնալ։ Խնդիրն, ըստ այդմ, մեծ ավերածություններ թույլ չտալն ու փոփոխությունները հնարավորինս անցնցում իրականացնելն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով