Հետևելով իշխանական ֆեյքերի և նույնիսկ իրական մարդկանց գրածներին հասկանում ես,որ առկա է հստակ ագիտացիոն գիծ:
Այդ գիծը հետևյալն է,ով չի հանդիսանում Փաշինյանի կողմնակիցը ,դեմ է գնում ազգին,ժողովրդին,ով քննադատում է ուրեմն թալանչի և օլիգարխ շրջանակներից է,ով առաջարկում է մի բան ,որը չի ընդունում իրենց ղեկավարը ուրեմն սադրիչ,լրտես,դավաճան է:
Եվ կապ չունի այդ հակադիր կարծիք հայտնողը ով է,ինչ ծառայություններ ունի կատարած ազգի և պետության առաջ,կապ չունի նրա անցած ճանապարհը,նրա էությունը և մարդկային տեսակը:
Այս ֆաշիստական մեթոդով սոցցանցերում ուզում են բոլորին ապացուցեն ,որ կա մեկ ճշմարիտ բան այս մեղավոր աշխարհում և դա իրենց Նիկոլն է:
Զզվելի և նողկալի այս գործելավոճից հասարակ և օբյեկտիվ մարդիկ իրոք արդեն զզվում են:Իսկ եթե չկանխվի այս տիպի քարոզները,Հայաստանը կդառնա իրոք ֆաշիստական երկիր: