Վերջին օրերին երկրի թոփ 1 թեման ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստն է, որը առավել շատ հանրային լայն հնչեղություն ստացավ վերջինիս աջակիցների և ընդդիմադիների ակցիաներով ու բախումներով:
Այսօր պարբերաբար էկրանների առաջ էր հայտնվում Հովհաննես Գևորգյանը, ով ներկայանում էր, իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակից: Գևորգյանն առավել հայտնի է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումից, Գևորգյանը նաև բավականին հաճախ մամուլով փորձում էր աչքի ընկնել, որպես «Կառուցողական ստոմատոլոգիա» հկ-ի ղեկավար՝ հանդես գալով ՀՀ-ում գործող մի շարք ստոմատոլոգիական կնետրոնների անունից:
Ի դեպ՝ շարժման ստեղծման առաջին օրերից մամուլն անընդհատ տարբեր աղբյուրների փոխանցմամբ հայտնել է, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ»-ը սնվում է հրեական ծագումով ամերիկացի ներդրող, բիզնես-մագնատ, հայտնի Ջորջ Սորոսի կողմից: iPRESS.am–ը կփորձի տեղեկանալ նաև «Կառուցողական ստոմատոլոգիա» հկ-ի ֆինանասական հոսքերի մասին:
Նշենք նաև, որ iPRESS.am-ի տեղեկություններով՝ Հովհաննես Գևորգյանը մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: