Ովքե՞ր Են Ռոբերտ Քոչարյանի Դեմ Պայքարողների Շարքում. (Լուսանկարներ, Տեսանյութ)

Վերջին օրերին երկրի թոփ 1 թեման ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստն է, որը առավել շատ հանրային լայն հնչեղություն ստացավ վերջինիս աջակիցների և ընդդիմադիների ակցիաներով ու բախումներով:

Այսօր պարբերաբար էկրանների առաջ էր հայտնվում Հովհաննես Գևորգյանը, ով ներկայանում էր, իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակից: Գևորգյանն  առավել հայտնի է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումից, Գևորգյանը նաև բավականին հաճախ մամուլով փորձում էր աչքի ընկնել, որպես «Կառուցողական ստոմատոլոգիա» հկ-ի ղեկավար՝ հանդես գալով ՀՀ-ում գործող մի շարք ստոմատոլոգիական կնետրոնների անունից: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ՝ շարժման ստեղծման առաջին օրերից մամուլն անընդհատ տարբեր աղբյուրների փոխանցմամբ հայտնել է, որ  «Նոր Հայաստան, նոր հայրապետ»-ը սնվում  է հրեական ծագումով ամերիկացի ներդրող, բիզնես-մագնատ, հայտնի Ջորջ Սորոսի կողմից: iPRESS.amը կփորձի տեղեկանալ նաև «Կառուցողական ստոմատոլոգիա» հկ-ի ֆինանասական հոսքերի մասին:

Նշենք նաև, որ   iPRESS.am-ի տեղեկություններով՝ Հովհաննես Գևորգյանը մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով