«Եթե վարչապետի հանձնարարականը հիմք ընդունվի, ապա ԱԱԾ-ն պետք է զբաղվի երկրորդ խմբի պարագլուխներով». Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետն ասում էր, որ քաղաքացիական պատերազմի մասին խոսացողներով կզբաղվի ԱԱԾ-ն․․․ Երեկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել էին դատարանում, իսկ այսօր արդեն նույն վայրում զուգահեռ հավաքվել են այլ մարդիկ, որոնք իրենց համարում են հակառակ կողմ: Փողոցը բաժանվել է երկու մասի, որից մեկում Քոչարյանի կողմնակիցներն են, մյուսում՝ Քոչարյանին նստացնել պահանջողները: Եթե վարչապետի հանձնարարականը հիմք ընդունվի, ապա ԱԱԾ-ն առնվազն պետք է զբաղվի այդ երկրորդ խմբի պարագլուխներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ․Գ․ Չի կարելի հանրությանը բաժանել կողմերի: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետն արագ կարձագանքի և «Նիկոլի աջակիցներ» ինքնակոչված խմբին արագ կհեռացնի դեպքի վայրից»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով