ԱԺ-ի դիմաց այս պահին բողոքի ցույց է: «Գուդվին» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները փակել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը՝ պահանջելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում:
Նրանց բողոքը ԱԺ փոխնախագահի հեղինակած հայտնի նախագծի դեմ է, որով, ըստ ցուցարարների, անաշխատանք կմնան շուրջ 1500 քաղաքացի: ԱԺ-ից համաձայնեցին 5-հոգանոց խումբ ընդունել ԱԺ-ում, բայց չասացին՝ ով կընդունի նրանց:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ցուցարարներից մեկն ասաց, որ եթե Ալեն Սիմոնյանն է իրենց ընդունելու, ապա չեն ուզում, իրենք Միրզոյանի հետ հանդիպում են պահանջում: Այս պահին խումբը մտել է ԱԺ, իսկ փողոցը դեռ փակ է:
Մանրամասն՝ «Հրապարակ»-ի տեսանյութում
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news