Հայաստանի ժուռնալիստների միությունն իր գործընկերներին շնորհավորում է Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ

Այսօր մամուլի առաջ ծառացած են բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ՝ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում։

Հայաստանում զանգվածային լրատվության միջոցներն ապրում են բավական դժվար ժամանակներ։ Սոցիալական ցանցերի զարգացումը, նոր մեդիամիջոցների առաջացումը մամուլին կանգնեցրել են գլոբալ վերափոխումների հրամայականի առաջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մամուլի աշխատանքի նախկին մեթոդներն այլևս արդիական չեն, նորերն առաջանում են կայծակնային արագությամբ։

Այդուհանդերձ,  մամուլի հայաստանյան միջոցները կարողանում են պատվով դիմակայել դժվարություններին և քայլել ժամանակին համընթաց։

Այսօր՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորելով մամուլի աշխատակիցներին՝ ցանկանում ենք նրանց բեղմնավոր ստեղծագործական աշխատանք և անսահման ազատություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազատ մամուլը պետության ու հասարակության հարստությունն է։  Մտքի, խոսքի ազատության, ազատ արտահայտվելու իրավունքը ժողովրդավարական հասարակության էական հիմնասյուներից է. հաճախ այն կոչում են «իրավունքների իրավունք»։

Լրագրողի աշխատանքն անգնահատելի է՝ իր կարևորությամբ և ամենօրյա անհրաժեշտությամբ։ Աշխատանք, որ ժամանակ և տարածություն չի ճանաչում և գործ ունի պետության և մարդու ամենօրյա խնդիրների, հոգսերի, մարդկային ճակատագրերի հետ։

Հայաստանի ժուռնալիստների միություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով