Daily Archives: 03.05.2019

Երեկ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց վրաերթի ենթարկված Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության բաժնի 38-ամյա պետը հիվանդանոցում մահացավ.

shamshyan.com_ի փոխանցմամբ    այսօր՝ մայիսի 3-ին՝ լուսաբացին, Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ մայիսի 2-ին, Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող, 25-ամյա Իլոնա Դանիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է Սիլվա Համբարձումյանը հսկայական գումարներ փոխանցել Վարդան Օսկանյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Մարտի 1»-ի գործով ընդարձակ ցուցմունք է տվել, ուշագրավ բաներ պատմել, սակայն դրանք որևէ առնչություն չունեն մարտյան իրադարձությունների հետ: Օրինակ՝ քննիչը հարց է տվել. «Երբևէ Սիլվա Համբարձումյանի հետ գործարք կնքել եք, թե ոչ, նրանից գումար ստացել եք, թե ոչ. եթե այո, ապա ի՞նչ գործարք եք կնքել, որքա՞ն… Կարդալ ավելին »

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով 2 եղբայրներ են մահացել.երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ էին

shamshyan.com_ի տեղեկություններով երեկ՝ մայիսի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի… Կարդալ ավելին »

Պարոն Օսիպյան, «ընտանիքիդ հետևի, քիչ մնաց»․ վերադարձնում եմ այն, ինչ ինձ էր ուղղված

Այսօր «Փաստինֆո» գործակալության հրապարակումից տեղեկացա, որ ոստիկանությունը ուսումնասիրությունների արդյունքում սպառնալիքի հատկանիշներ չի հայտնաբերել իմ  հասցեին համացանցում կատարված գրառումներում։ Այս մասին լրատվականի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից։ Ինձ համար սպասելի էր ոստիկանության նման որոշումը, քանի որ դժվար է պատկերացնել, որ ոստիկանությունը ասենք նույն համակարգի աշխատակից Բաբկենին մեղադրի իմ… Կարդալ ավելին »

«ՀՔԾ-ին կխնդրենք գործ հարուցել ԱԱԾ այդ աշխատակիցների, և հնարավոր է՝ Արթուր Վանեցյանի դեմ». Դանիել Իոաննիսյան

«Երբ ԱԱԾ–ն հերքման պահանջ է ուղարկում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին Վանեցյանի մասին ֆեյսբուքում գրառման համար, մենք հստակ տեսնում ենք թե՛ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտում, թե՛ վարչական ռեսուրսի չարաշահում»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։