Երեկ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց վրաերթի ենթարկված Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության բաժնի 38-ամյա պետը հիվանդանոցում մահացավ.

shamshyan.com_ի փոխանցմամբ    այսօր՝ մայիսի 3-ին՝ լուսաբացին, Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ մայիսի 2-ին, Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող, 25-ամյա Իլոնա Դանիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո:

Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո վարորդն ահազանգել էր Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Նալբանդյանը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչութունում՝ որպես բաժնի պետ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի ինքնազգացողությունը դեպքի վայրում վատացել էր, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն էր ցուցաբերել վարորդին, որից հետո տեղափոխել հիվանդանոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով