Վարչապետի հայտարարությունը` հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու վերաբերյալ, միանշանակ ճնշում է դատական համակարգի վրա: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Ըստ նրա` այս ամենը կաթվածահար կանի ողջ դատական համակարգի աշխատանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում կոչ է արել մայիսի 20-ին`առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի եւ նշել, որ ժամը12.00-ին հանդես կգա ելույթով:
«Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ ՝դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին», – հայտարարել է ՀՀ վարչապետը:
Դատական իշխանությանը գործունեությանը միջամտելու վարչապոտի հայտարարությանն արձագանքել է ՄԻՊ-ը:
«Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները», – նշել է ՄԻՊ Արման Թաթոյանը: