Ինչու «Իմ քայլը» մերժեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմադիրների առաջարկը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ խորհրդի նիստում խորհրդարանական մեծամասնությունը մերժել է ընդդիմադիրների` այսօր արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը` օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու` ժողովրդին ուղղված կոչը և դրանից հետո ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Թերթի աղբյուրների պնդմամբ` ԱԺ արտահերթ նիստի անցկացումը մերժելու հիմնական պատճառը այն է, որ այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նիստեր կան, բացի այդ, իշխանությունները կտրականապես դեմ են ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունների առաջարկած օրակարգին, ձևակերպումներին: Իշխող ուժի պատգամավորները հայտարարել են, թե վարչապետը հակասահմանադրական որևէ քայլ չի արել, ավելին՝ դատաիրավական համակարգում տիրող խնդիրներն ու դրանք վիրահատական միջամտությամբ լուծելու անհրաժեշտությունը տեսնում են բոլորը, ուստի լրացուցիչ ԱԺ նիստ հրավիրելը նպատակահարմար չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ հայտնի դարձավ նաև, որ իշխող ուժի պատգամավորներն ասել են, թե վաղը լինելու է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ, և ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետներն այդ ժամանակ ներկայացնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով