Զորավարժությունը Ադրբեջանի և Թուրքիայի ամենաամբարտավան պատասխանն են վարչապետի խաղաղության կոչին․ Լ.Ալավերդյան

Ադրբեջանի տարածքում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները Իլհամ Ալիևի պատասխանն են ՀՀ վարչապետի խաղաղության կոչին: Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Զորավարժություններն այդ հողի վրա են: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների կողմից կոչ էր արվում, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, և մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենց ժողովրդին պատրաստում խաղաղությանը։ Դա աներկբա պատասխանն է Ադրբեջանի, որ ինքը խաղաղությունը տեսնում է միայն ու միայն այս մոդելի մեջ, որ մինչև վերջ ՀՀ-ի, Արցախի նահանջողականություն լինի»,-ասաց նա։

Ըստ Ալավերդյանի՝ սա պետք է լինի ազդակ մեր իշխանություններին:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանի վերնախավի կողմից Նախիջևանի թեման փակված է. այդ հարցով ՀՀ-ն ոչ քաղաքական, ոչ իրավական մակարդակով ազդակ չի ուղարկում. «Հանկարծ եթե արծարծենք, կարող է վատ արձագանք լինի ՌԴ-ի կամ Թուրքիայի կողմից»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա համոզմունք հայտնեց, որ Թուրքիան դիտարկում է Նախիջևանը որպես իր համար պահուստային ինչ-որ տարածք. «Այնպես որ այս զորավարժությունները Ադրբեջանին և Թուրքիային հատուկ ամենաամբարտավան ազդակն են ՀՀ-ի համար»։

Լարիսա Ալավերդյանը նաև համոզմունք հայտնեց, որ եթե այդ խնդրով դիվանագիտական մակարդակով չկա արձագանք, ապա անվտանգության և պաշտպանության մարմինների կողմից համահունչ հաշվարկներ են արվում։

Իր հերթին քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ զորավարժությունները այդ երկրների համար դարձել են օրացույցային անհրաժեշտ մաս։

«Հիմա ևս մեկ անգամ տեսնում ենք իբրև թուրք-ադրբեջանական են, բայց կողքը կանգնած է Իսրայելը»,-ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ դրան զուգահեռ ամեր իշխանությունները համաձայն են եղել, որ Գյումրիում Իսրայելն ունենա լոգիստիկական բազա, որի հետևանքների մասին չեն էլ գիտակցում։

Աղբյուրը`tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով