«Փաշինյանը պետք է հեռանա».Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքական և մասնավորապես պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի,որը հիմնված է փաստերի,տրամաբանության,սառը դատողության և պետականամետության վրա:

Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության,գոռգոռոցների,ճղճղոցների:

Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ,ասելն էլ’ հո անել չէ:

Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է,թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները, «դե բան ա ,ասել ա էլի»  տրամաբանությամբ:

Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք,իսկ հետևանք’ առավել ևս չկա:

Ողբերգություն է ,երբ ղեկավարդ մանկամիտ է:

Փաշինյանը պետք է հեռանա:
Օր ավել նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար:

Հ.Գ.
Իսկ նրանց,,ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ’ հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Վտանգավոր է թերագնահատել մի մարդու,որը գերագնահատում է ինքն իրեն»  :

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով