Վճռաբեկ դատարանի բակում ծեծի է ենթարկվել դատական դեպարտամենտի աշխատակազմի կառավարման վարչության պետը

Այսօր`մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ, ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ:

Դատարանի բակում են նաև Վճռաբեկ դատարանի պաշտոնյաներ:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները`shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով