.«Սասնածռական կոչերն ընկալվելու են ոչ թե որպես ինքնորոշման իրավունք, այլ տարածքային անեքսիա ագրեսոր Հայաստանի կողմից».Լիկա Թումանյան

Լիկա Թումանյանի հրապարակումը.

«Ու՞մ համար են սասնածռարականները շրջում Ստեփանակերտով մեկ, ու բարձրախոսներով բղավում, որ Արցախը Հայաստանն է: Ու՞մ համար է դեռ հարցական այն ամենը, ինչ հայերն արդեն ապացուցել են շատ վաղուց, և զենքը ձեռքին, այլ ոչ թե հայտարարություններով ու բարձրախոսներով:

Հայաստանը միջազգային իրավունքի և ստորագրած փաստաթղթերին հավատարիմ կողմ է, և դժվար չէ կռահել, որ սասնածռական կոչերն ընկալվելու են ոչ թե որպես ինքնորոշման իրավունք, այլ տարածքային անեքսիա ագրեսոր Հայաստանի կողմից։ Արդյոք նման կոչերի հեղինակները դա չեն հասկանու՞մ: Արդյոք Ալիևին նման կարտ-բլանշ տալու վտանգը միայն ինձ համար է ակնհայտ»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով