«Նոր Հայաստանի, նոր սոցապ նախարարը որոշել է դատապարտել այն անձնց քայլերը, ովքեր դեմ են, որպեսզի նրանց հնգամյա երեխաները սեռական օրգաններ գունավորեն».Ռոբերտ Հայրապետյան

Նոր Հայաստանի, նոր սոցապ նախարարը որոշել է դատապարտել այն անձնց քայլերը, ովքեր դեմ են, որպեսզի նրանց հնգամյա երեխաները սեռական օրգաններ գունավորեն։

Եվ դա էլ հերիք չի, այդ ամենը փորձում է մեկնաբանել իր աշխատանքային գործունեության ընթացքում հայտնաբերված սեռական բռնության դեպքերի կանխարգելման միջոցառումների շրջանակում։
Հաշվի առնելով լռակյաց նախարարուհու հազվադեպ արվող մեկնաբանությունները, այն էլ բացառապես նմանատիպ թեմաների շրջանակներում, օբյեկտիվ պահանջ է դառնում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սեռականության նախարարություն վերանվանելու առաջարկով հանդես գալը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ նպաստառուներին զրկում էին նպաստից, տիկին նախարարուհին լուռ էր։

Երբ մանկապարտեզների վերանորոգման բյուջեից մասհանում էին անում մեքենա գնելու համար, տիկին նախարարուհին լուռ էր։

Երբ իր իսկ նախարարությունում կադրային ջարդ էր արվում, նա էլի լուռ էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու էլի լուռ է լինելու․․․դե տիկինը սոցիալական խնդիրները այլ պրիզմայով է դիտում, մեզ՝ չզարգացած ու հետամնաց զանգվածիս համար ոչ հասու։

Ամենայն հարգանքով ֆիզիկական նդիրներ ունեցող անձանց նկատմամաբ, բայց եթե տիկինը թույլ է տալիս, որպեսզի իր ֆիզիկական վիճակը օգտագործվի իրենց կառավարության օրեցօր անկում ապրող թավշյա իմիջի և էժան ՓիԱրի համար, ուրեմն ամեն բան ասված է։

Իրավաբան`Ռոբերտ Հայրապետյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով