Նիկոլ Փաշինյանն Արցախից լուսանկար է հրապարակել

Загрузка...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 9-ի առավոտյան մեկնել է Արցախ մայիսյան եռատոնին՝  Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Քիչ առաջ վարչապետը լուսանկար է հրապարակել` շնորհավորել եռատոնի կապակցությամբ: Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով: Սիրելի՚ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ: Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...