«Հերիք է աջ ու ձախ սպառնաս, հերիք է ասուլիսներին աննպատակ գոռգոռաս ու քեզ պահես մանկության երազանքը չիրականացրած լաչառ երեխայի նման»..Էդուարդ Շարմազանով

Պատմությունը հիշում է բազմաթիվ վայ գործիչների, որոնք, իշխանության գալով, ոչ թե բարեփոխում են արել ու միավորել հասարակությանը, այլ հակառակը՝ բաժանարար գծեր քաշել երկրի ներսում ու գործ անելու փոխարեն ռեպրեսիաներ արել:
Այդպիսին էին բոլշևիկները Ռուսաստանում և նացիոնալ-սոցիալիստները կամ ֆաշիստները Գերմանիայում ու Իտալիայում:

Դժբախտաբար, նույն ճանապարհով է շարժվում Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավար Փաշինյանը: Ընդամենը երեկ՝ մայիսի 9-ին, մեր Եռատոնն էր: Տոն, որը պետք է միավորի ողջ հայությանը:
Արի ու տես՝ մերօրյա բռնապետին դուր չի եկել, որ Արցախում բարձր են գնահատում ազգային հերոսներին:

Նյարդայնացած այս իրականությունից՝ Նիկոլը հասարակությունը հերթական անգամ բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների և այս անգամ սպառնում հեղափոխությամբ Արցախում:

Հերիք է աջ ու ձախ սպառնաս, հերիք է ասուլիսներին աննպատակ գոռգոռաս ու քեզ պահես մանկության երազանքը չիրականացրած լաչառ երեխայի նման:

Վերջապես հաշտվիր, որ կան քո կարծիքը չկիսող մարդիկ ու այս մարդիկ քո ապաշնորհ քայլերի արդյունքում ավելանալու են, որոնք քո անօրակարգ և բովանդակությունից զուրկ խորոված ուտելու, ասֆալտին փռելու, գոռալու ու հեծանիվ քշելու հեղկոմական քաղաքականության հետ համամիտ չեն:

Հ.Գ.
Ժամանակն է գիտակցել, որ սկզբունքային գործիչներ ու մարդիկ կան դեռ:

Հ.Հ.Գ.
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած,
Աքլորը քարոզչի վերարկու հագած,
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք:

Ջիվանի

Էդուարդ Շարմազանով

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով